ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Պահանջներն ավելի են խստացվելու
Պետական առողջապահական գործակալության համար 2013-ը հագեցած ու արդյունավետ էր։ Կարևոր է, որ տարիներով կուտակված ռազմավարական շատ հարցեր լուծումներ ստացան, ֆինանսավորման և բժշկական ծառայությունների որակի գնահատման նոր, ավելի արդար ու հավասարակշռված մեխանիզմներ սահմանվեցին։
Համակարգային այդ բարեփոխումների արդյունքներն ավելի ուշ տեսանելի կլինեն, և մեր բնակչությունը որակական նկատելի առաջընթաց կարձանագրի պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման, բուժման արդյունավետության բարձրացման գործում։ Դերենիկ Դումանյանն այսպես գնահատեց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության անցած տարվա աշխատանքները։ Տեղում կազմակերպված հաշվետվության ժամանակ նախարարին զեկուցվեց, որ 2013-ին ՊԱԳ-ի կողմից մշակված 8 որոշման նախագիծ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Դրանք կանոնակարգում են ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ հիվանդանոցային բուժման կազմակերպման, դրանց ֆինանսավորման, աշխատավարձերի ձևավորման և այլ հարցեր։ Խնդիրն այն էր, որ առողջապահության ֆինանսավորման սկզբունքներն ու մեխանիզմները այլևս չէին համապատասխանում վերջին տարիներին ոլորտում իրականացված բարեփոխումներին։
Առանցքային է ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության N 1515-Ն որոշումը, որով հստակեցվել են բազմաթիվ մոտեցումներ ու ձևակերպումներ, կատարելագործվել ֆինանսավորման մեխանիզմները: Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման փաթեթն առողջապահության նախարարությանը փոխանցելուն նախորդել էր միջգերատեսչական հանձնաժողովի մանրակրկիտ աշխատանքը։ Սոցփաթեթի փոխանցման առաջին քայլը հաջող քննություն բռնեց, ինչի արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թվականից սոցիալական փաթեթի մնացած շահառուներին բժշկական ծառայություններով ապահովելու գործառույթը ևս ապահովագրական ընկերություններից ՀՀ առողջապահության նախարարությանն է փոխանցվում։
Պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժին, որը կարևոր դերակատարություն կունենա պետության կողմից երաշխավորված բժշկական ծառայությունների որակի ապահովման գործում:
Գործակալությունում մշակվել է բժշկական պարտադիր ապահովագրության հայեցակարգը, որն այժմ լրամշակման փուլում է։ 2013-ին նախարարությունը շուրջ 480 բուժհիմնարկի հետ պայմանագրեր է կնքել` ըստ առանձին գործունեության շրջանակների։ 2014-ին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրով պետական պատվերի տեղադրման պահանջներն ավելի խստացվել են։ Ընդ որում, որպես պարտադիր պայման` պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող հիվանդին պետք է տրվի իրազեկման թերթիկ` նշելով նրա իրավունքներն ու պարտականությունները։
«2014-ին ավելի մեծ պահանջներ ենք դնելու։ Պետական պատվեր տեղադրողը մենք ենք, փոխհատուցողը պետությունն է, հետևաբար խստորեն պետք է հսկենք, որ հիվանդը որակյալ բուժծառայություն ստանա։ Գործակալությունը համալրված է լավ մասնագետներով, և վստահ եմ, որ լուրջ ուսումնասիրություններ կարվեն ինչպես պետական պատվերով, այնպես էլ համավճարով իրականացվող բժշկական ծառայությունների որակի նկատմամբ։ Մենք պետք է հետևենք, որ բուժհիմնարկները միայն օրինական դաշտում աշխատեն։
Վստահ եմ, որ 2014-ին գործակալությունն ավելի հետևողական ու արդյունավետ աշխատանք է կատարելու»,-ամփոփելով հանդիպումը` ասաց նախարար Դումանյանը։
12.02.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







